Գերմանական Աուգսբուրգ քաղաքում սկանդալի պատճառ է դարձել զբաղվածության գործակակության նամակը, որով 19-ամյա աղջկան առաջարկվում էր աշխատանքի անցնել հասարակաց տանը: Ճիշտ է, հաստատության հաճախորդներին աղջիկը պետք է բարմենի ծառայություններ մատուցեր, ոչ թե մարմնավաճառի: Սակայն թե աղջիկը, եւ թե նրա մայրը ցնցվել են պետական կառույցից ստացված նամակի բովանդակությունից:
Ներկայացված պահանջների թվում նշվել է այն, որ աղջիկը բարում աշխատելու համար «համապատասխան հագուստ պետք է կրի»: ԶԼՄ-ներում ծավալված սկանդալկից հետո կատարվածի քննություն է իրականացվում: Ենթադրվում է, որ նամակն սխալմամբ են ուղարկել, քանի որ պետական գործակալության աշխատակիցները պետք է նախապես ստացած լինեն իրենց դիմող անձի համաձայնությունը:





























