Իռլանդիայի վեց քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս են եկել փողոց` բողոքելով բյուջետային տնտեսման միջոցառումների դեմ, հաղորդում է «Reuters»-ը:
Ոստիկանության տվյալներով` միջոցառումներին մասնակցել է շուրջ 50 հազ. մարդ, առավել խոշոր հանրահավաքը տեղի է ունեցել Դուբլինում, որտեղ փողոց է դուրս եկել 25 հազ. մարդ:
Նախօրեին Իռլանդիայի կառավարությանը հաջողվել էր համաձայնագիր ստորագրել Եվրոպական կենտրոնական բանկի հետ, ինչը թույլ կտա 20 մլրդ եվրոյով կրճատել փոխառությունների ծավալը:





























