«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ այսօր՝ փետրվարի 11-ին կազմել է 406,52 դրամ; Նախորդ շաբաթ ձեւավորված փոխարժեքի նկատմամբ դոլարը բարձրացել է 0,13%-ով կամ 0,52 կետով: Այսպիսով՝ 1 շաբաթ տեւած փոխարժեքային կայունության շրջանն ավարտվեց:

Բորսայում այսօր վաճառվել է 4.79 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առուվաճառքի փոխարժեքը տատանվում է 405-408 դրամ միջակայքում` հանգստյան օրերին դոլարը թանկացել է մոտ 1 դրամով;

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր ամրապնդվել է դոլարի նկատմամբ եւ գտնվում է 1,34 դոլարի մակարդակին մոտ: Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում այսօր բորսաների մեծ մասը փակ է՝ լունային օրացույցով նոր տարի է: Դրանով պայմանավորված այսօր արտարժույթների առեւտուրը մեծ ծավալներ չունի;

Ռուսաստանի կենտրոնական բանկն այսօր բարձրացրել է դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ՝ 1 դոլարն արժե 30,1590 ռուբլի: