Իտալիայում ոստիկանությունը ձերբակալել է արդյունաբերական Finmeccanica ընկերության նախագահ Ջուզեպպե Օրսիին`միջազգային կոռուպցիոն գործարքին մասնակցելու կասկածանքով: Օրսիին ձերբակալել են Finmeccanica-ի արտադրած 12 ուղղաթիռները Հնդկաստանին վաճառելու գործարքի հետ կապված գործով: Ուղղաթիռների խմբաքանակը վաճառվել է 2010 թվականին` 560 մլն եվրոյով: Քննության վարկածով` հնդիկ պաշտոնյաները 51 մլն եվրոյի կոմիսոն վճար են ստացել, գրում է «Վեդոմոստին»:
Ոււղաթիռներ արտադրող Finmeccanica ընկերության մասնաճյուղ հանդիսացող AgustaWestland-ի ներկա ղեկավար Բրունո Սպանյոլինին տնային կալանքի տակ է: 2010-ին AgustaWestland-ը ղեկավարել է Օրսին:
Finmeccanica-ի նախկին ղեկավար Պյեռ Ֆրանչեսկո Գվարդգվալյինին նույնպես անցնում է այս կոռուպցիոն գործով: Օրսին նրան այդ պաշտոնում փոխարինել է 2011-ի դեկտեմբերին:
Ռուսաստանում Finmeccanica-ն սերտորեն համագործակցում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ:





























