Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցանկանում է անձամբ հանդիպել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ: Այս մասին Վրաստանի նախագահին հայտնել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը, ում հետ նախօրեին հանդիպում է կայացել Թբիլիսիում, հաղորդում է Վրաստանի նախագահի աշխատակազմը:

Մակեյը շնորհակալություն է հայտնել Սահակաշվիլիից այն բանի համար, ինչ նա «Բելառուսի համար արել է ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրի առումով», հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»:

Հիշեցնենք, որ 2012 թվականի հոկտեմբերին Լուկաշենկոն հայտարարել է, որ մտադիր է նպաստել Վրաստանին ԱՊՀ կազմ վերադարձնելու գործին: Վրաստանի նոր կառավարությունը`  «Վրացական երազանք» կոալիցիան, որը 2012 թվականին հաղթել է խորհրդարանական ընտրություններում, բազմիցս հայտարարել է, որ շահագրգռված չէ ԱՊՀ վերադարձով: