Հնդկաստանի հյուսիսարեւելյան Ասամ նահանգում տեղական ընտրությունների եզրափակիչ փուլում` փետրվարի 12-ին, ոստիկանության եւ տեղի բնակիչների միջեւ դաժան ընդհարումներ են տեղի ունեցել: Անկարգությունների հետեւանքով, ճշտված տվյալների համաձայն, զոհվել է 19 մարդ:

Ընդհարումները բռնկվել են այն բանից հետո, երբ բնակիչներից մեկը դանակահարել է ոստիկանության աշխատակցին, որից հետո ոստիկանությունը կրակ է բացել: Սպանված բոլոր քաղաքացիները դեմ էին Ասամ նահանգի Գոալպարա շրջանում ընտրություններ անցկացնելու իշխանության որոշմանը: Վիրավորվել են նաեւ ոստիկանության աշխատակիցներ, հայտնում է  «Պրավդա.ռու»-ն:

Ըստ «ՌԻԱ Նովոստիի»` Գաոլպարայում տեղական ինքնակառավարման ընտրություններ անցկացնելու դեմ են ելել Ռաբհա Հաջոնգ ցեղի ներկայացուցիչները, որոնք ձգտում են ինքնավարության: Նրանք սկսել են վառել տները, խանութները, հարձակել են պաշտոնյաների վրա: Ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել, որի փամփուշտներից 13 մարդ է զոհվել: Եւս վեց մարդ զոհվել է` Ռաբհա Հաջոնգի ներկայացուցիչների եւ ուրիշ ազգությունների ընդհարման հետեւանքով: Ընդհարումները շարունակվել են նաեւ գիշերը: