Վատիկանում փետրվարի 13-ին կայացել է ընդհանուր պապական աուդիենցիան` առաջինը Բենեդիկտոս 16-րդի հրաժարականի լուրից հետո:
«Աղոթեք ինձ համար, մեր եկեղեցու, ապագա Պապի համար: Ամենակարողը մեզ ճանապարհ ցույց կտա»,- ասել է Պապը` շնորհակալություն հայտնելով հավատացյալներին աջակցության համար:
Հռոմի Պապը հայտնել է, թե հրաշալի հասկանում է իր որոշման ողջ լրջությունը, սակայն միաժամանակ զգում է, թե ինչպես են իրեն լքում ֆիզիկական եւ հոգեւոր ուժերը:
Հավաքվածները Հռոմի պապին ընդունել են բուռն ծափահարություններով: Պապը խոսել է մոտ 8 հազար բազմության առջեւ: Նաեւ որոշվել է, որ այսօր կայանալիք պատարագն անցկացնել ոչ թե փոքր եկեղեցում, այլ Սուրբ Պետրոսի տաճարում, որ հնարավորինս շատ մարդ կարողանա հավաքվել:
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին 85-ամյա պապը հայտարարել էր, թե հրաժարական է տալու փետրվարի 28-ին:




























