Այսօր` փետրվարի 13-ին, Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ արտաքին առեւտրի նախարար շեյխ Լուբնա Ալ Կասիմիի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ եւ ԱՄԷ միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման, մասնավորապես 2013թ. ապրիլի 30-ից մայիսի 2-ը Դուբայում կայանալիք «Ամենամյա ներդրումային համաժողովին» հայկական կողմի մասնակցության եւ զուգահեռ հայ-էմիրաթյան գործարար համաժողովի երկրորդ փուլն անցկացնելու հետ կապված խնդիրներ:

ԱՄԷ արտաքին առեւտրի նախարարը բարձր է գնահատել երկկողմ առեւտրատնտեսական փոխգորածկցության զարգացմանն ուղղված քայլերը եւ պատրաստակամություն է հայտնել աջակցել հայկական կողմի ցանկացած նախաձեռնությանը: