Կորեայի Հանրապետության զինված ուժերն այսօր լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել:

Զորավարժություններին մասնակցում են ցամաքային զորքերը, ռազմաօդային եւ ռազմածովային ուժերը։ Զորավարժությունների անցկացման պատճառն այն մտավախությունն է, որ երեքշաբթի երրորդ միջուկային փորձարկումից հետո ԿԺԴՀ-ն կարող է նոր սադրանքներ ձեռնակել:

Զորավարժությունների մասնակցության համար Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերը պատրաստել են իրենց նորագույն Ֆ-15Կ կործանիչները: Ռազմածովային ուժերը մոբիլիզացրել են իրենց ռազմաավերը եւ ավիացիան, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:  

Զորավարժությունների սցենարով նախատեսված է նաեւ ցամաքային զորքերի հրետանային կրակ Կանվոնդո նահանգում`  միջկորեական սահմանի հատվածում: