2009 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում միջազգային հումքային շուկաներում գների անկմամբ պայմանավորված՝ Հայաստանի հանքահումքային արտադրանքի արտահանումը կրճատվել է 23,4 տոկոսով:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2009 թվականի ընթացքում արտահանվել է 132,1 մլն դոլար ընդհանուր արժողությամբ հանքահումքային արտադրանք:Այս նույն ժամանակահատվածում հանքահումքային արտադրանքի ներմուծման ոլորտում նույնպես գրանցվել է անկում` շուրջ 23 տոկոսով, իսկ ներմուծված հանքահումքային արտադրանքի համախառն ծավալը կազմել է 511.9 մլն դոլար:
«Բիզնես-24»-ի փոխանցմամբ՝ 2009 թվականի 12 ամիսների ընթացքում, նախորդ տարվա համեմատությամբ, Հայաստանի արտահանման ծավալները կրճատվել են 34 տոկոսով՝ կազմելով 697.7 մլն դոլար, իսկ ներմուծումը, ըստ ապրանքի ծագման երկրի, կրճատվել է 25.6 տոկոսով՝ կազմելով 3 մլրդ 304 մլն դոլար:



























