Արգենտինայի կաթոլիկ եկեղեցին մասնակից է ճանաչվել երկիրը 1976-1983 թվականներին կառավարած ռազմական խունտայի հանցագործություններում: Դատարանը հաստատել է, որ եկեղեցական բարձրաստիճան հոգեւոերականներն իմացել են իրենց քաղաքացիական դիրքորոշումները պաշտպանող ընդդիմադիր տրամադրվածություն ունեցող հոգեւորականների սպանությունների եւ կտտանքների մասին, սակայն այդ ուղղությամբ ոչինչ չեն ձեռնարկել:

Առանձին որոշմամբ` դատարանը հայտարարել է, որ եկեղեցին մինչ այժմ չի կարողանում ինքնուրույն հետաքննել խունտայի հանցագործությունների մեջ իր դերը, հաղորդում է  «Լենտա.ռու»-ն`վկայակոչելով BBC-ն:

Ռազմական կառավարման ժամանակահատվածի տարբեր հանցագործությունների դատավարություններն Արգենտինայում շարունակվում են արդեն մի քանի տարի: Դատապարտվել են ընդդիմադիրներին, այդ թվում եւ քահանաներին, օդանավերից նետած ոստիկաններ, մարդկանց կտտանքների ենթարկած, առեւանգած եւ սպանած մի խումբ զինվորականներ, ինչպես նաեւ երկու նախկին բեռնապետեր` Ռեյնալդո Բինյոնեն եւ Խորխե Վիդելուն:

Վերջին յոթ տարիների ընթացքում Արգենտինայում ազատազրկվել են հունտայի ավելի քան 200 քիչ թե շատ ատելի մասնակիցներ, հարյուրավոր մասնակիցներ հետաքննության տակ են գտնվում: