Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն, այսօր` փետրվարի 14-ին, հանդիպել է Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկի հետ:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի այցը խորհրդարան՝ Էլինար Վարդանյանը հյուրին ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք խնդիրներ, ոլորտում կատարվող աշխատանքների ընթացքը: Կողմերը կարեւորել են նախկինում եղած համագործակցության փորձը, քննարկել այն հետագայում եւս զարգացնելու, Հայաստանում անհրաժեշտ մեխանիզմներ ներդնելու հարցը:
Օլեքսանդր Պավլյուկը համագործակցության պատրաստակամություն է հայտնել առանձին ծրագրերի իրականացման շրջանակներում:




























