Պակիստանի հյուսիս-արեւմուտքում հաբեկչությունների շարք է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է 16, վիրավորվել՝ տասնյակ մարդիկ։ Մասնավորապես, 7 մարդ է զոհվել, երբ Օրակզայ նահանգում կառավարամետ ապստամբներով լի ավտոբուսը պայթել է ականի վրա։

Երկրորդ պայթյունի հետեւանքով, որը գրանցվել է նույն շրջանում, տուժել են միկրոավտոբուսում գտնվող տասնյակ քաղաքացիներ։

Երրորդ պայթյունը տեղի է ունեցել Հայբեր-Փուհթունհվա նահանգում, որտեղ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ավտոմեքենան։ Իշխանությունների տվյալներով՝ զոհերի թիվը կարող է աճել, հաղորդում է ՙՌԻԱ նովոստին՚ վկայակոչելով AFP-ն։

Դեռեւս որեւէ խմբավորում իր վրա չի վերցրել ահաբեկչությունների պատասխանատվությունը։