ԱՄՆ-ում դեռ չեն որոշել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի թեկնածուին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության մամուլի քարտուղար Վիկտորիա Նուլանդը:

Նրա խոսքով` այժմ պետքարտուղար Ջոն Քերրին ուսումնասիրում է թեկնածուների ցուցակը, եւ Սպիտակ տան հետ խորհրդակցությունից հետո կնշանակվի նոր ներկայացուցիչ:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ այժմյան ներկայացուցիչը Յեն Քելին այդ խմբում ԱՄՆ-ի ժամանակավոր ներկայացուցիչն է: