Շիզոֆրենիա հիվանդությամբ տառապող ուսանող Դեյվոն Մորիս Գրինը ԱՄՆ-ում կարողացել է առանց որեւէ խոչընդոտի հրազեն ձեռք բերել, որով ավելի ուշ գնդակահարել է իր համակուրսեցիներին:

Հիշեցնենք, որ Ամերիկյան Մերիլենդ նահանգի համալսարանի ուսանողը կրակ էր բացել իր սենյակակիցների վրա: Ուսանողներից մեկը զոհվել էր, եւս մեկը վիրավորվել է: Սենյակակիցների վրա կրակ բացողն ինքնասպան էր եղել:

Ոստիկանության տվյալներով` նա փորձել էր կրակ բացել շենքի նկուղում, իսկ երբ սենյակակից ուսանողները փորձել էին կանգնեցնել նրան, նա կրակ էր բացել իր ընկերների վրա:

Ոստիկաններին զարմացրել է այն հանգամանքը, որ հանցագործը մի շարք հոգեկան շեղումներ է ունեցել, այդ թվում շիզոֆրենիա եւ մոլագարադեպրեսիվ փսիխոզ:

Բացի այդ, պարզվել է, որ 2009-ին Դեյվոն Մորիս Գրինը բուժման կուրս է անցել Մերիլենդի հոգեբուժարաններից մեկում, հաղորդում է LifeNews-ը:

Այդուհանդերձ, դա չի խանգարել նրան 2 միավոր հրազեն ձեռք բերել զենքի խանութից: Նա, մասնավորապես, գնել է 9-մմ-անոց ատրճանակ, իսկ նախորդ տարի` «Ուզի» ատր-անակ-գնդացիր:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում զենքի ազատ շրջանառությունն արգելելու հարցի շուրջ լայն քննարկում էր ծավալվել այն բանից հետո, երբ դեկտեմբերի 14-ին 20-ամյա Ադամ Լանզան տարրական դպրոցում գնդակահարել էր 20 երեխաների եւ 6 մեծահասակների: