Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում բռնաբարել են 6 տարեկան մի աղջնակի եւ թողել փողոցի մայթեզրին: Փոքրիկը գտնվում է հիվանդանոցում, նրա վիճակը ծանր է:

Ինչպես հաղորդում է NDTV հեռուստաալիքը, արյունոտված աղջկան Դելիի արվարձաններից մեկում անցորդները գտել են փետրվարի 11-ի գիշերը: Նրան տեղափոխել են կառավարական Սաֆդարջունգի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Աղջնակի կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկանության տվյալներով` փորձաքննությունը հաստատել է, որ երեխային բռնաբարել են: Նրա ծնողներն ավելի վաղ ոստիկանությանը հայտնել էին դստեր կորստի մասին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հնդկաստանում բռնաբարությունների թեման հատուկ սրություն է ստացել 2012-ի դեկտեմբերին, ավտոբուսում, ընկերոջ աչքի առջեւ 23-ամյա ուսանողուհի Ջոթի ՍԻնգհի խմբակային դաժան բռնաբարությունից եւ սպանությունից հետո:

Ողջ երկրով մեկ զանգվածային հուզումներ էին սկսվել, որոնց մասնակիցները պահանջում են խստացնել կանանց դեմ ուղղված հանցագործությունները: Դելիում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել, որի հետեւանքով մեկ ոստիկան էր սպանվել: