Նախորդ տարվա աշնանը Ղազախստանի Աքթոբա քաղաքի բժիշկները դպրոցականի մոտ «հղիություն» են ախտորոշել: Տղայի ծնողները դիմել են դատարան` պահանջելով իրենց ընտանիքին 67 հազար դոլարի փոխհատուցում վճարել, սակայն դատարանի որոշմամբ հիվանդանոցը կվճարի միայն 330 դոլար:

Ամռան վերջին 15-ամյա դպրոցական Բայջանը ուժեղ ցավ է զգացել. նրա մոտ ուռել է դեմքը եւ հիվանդացել երիկամները: Տղայի մայրը անհապաղ դիմել է բժիշկների օգնությանը: Տղայի մոտ ախտորոշել են «գլոմերուլոնեֆրիտ» եւ պառկեցրել հիվանդանոց: Տղային դուրս են գրել երկու շաբաթ անց, իսկ նրա ձեռքին գտնվող թղթում որպես ախտորոշում գրված է եղել. «հղիություն»:

Բայջանի ծնողները որոշել են, որ դա թյուրիմացություն է, սակայն այնուհետեւ նշվել է դեղերի ցանկը, որոնք նախատեսված են միայն հղիների համար:

Այդ դեղերն ընդունելուց հետո տղայի վիճակը ակնհայտորեն վատացել է եւ ուռել է շրթունքը: Ծնողները դիմել են պոլիկլինիկա, որտեղ նշել են, որ պարզապես ախտորոշումը շփոթել են, հաղորդում է Dni.ru-ն: