Ուկրաինայում ապամոնտաժել են Լենինի արձանը: Փետրվարի 15 –ի երեկոյան «Ազատություն» այգայնական կուսակցության ակտիվիստները պատգամավոր Իգոր Միրոշնիչենկոյի հետ Սումսկի շրջանի Ախտիրկա քաղաքից ապամոնտաժել են պրոլետարիատի առաջնորդի արձանը:

Կուսակցությունից հայտնել են, որ այդ արձանը պաշտոնապես փորձել են ապամոնտաժել դեռ 2000թ-ին`  համաձայն 1991թ. օգոստոսի  30 –ի Ուկրաինայի գերագույն խորհրդի նախագահության որոշման:

«Կոմունիստական խորհրդանիշներն ու գաղափարախոսությունը տեղ չունեն եվրոպական Ուկրաինայում»,-հայտարարել է պատգամավորը:

Ուկրաինական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ներկայումս ակտիվիստներն ու պատգամավորները գտնվում են ոստիկանության բաժանմունքում եւ միջադեպի հետ կապված ցուցմունք են տալիս: