Շուրջ հազար մարդ է մասնակցել համաշխարհային առաջին  Sydney Skinny «օվկիանոսային մերկ լողին», հայտնում է Sydney Morning Herald-ը: Լողի հեռավորությունը կազմել է 900 մ: 

Լողի կազմակեպիչ Նայջել Մարշը հայտարարել է, որ  ակցիային մասնակցել են տարբեր տարիքի մարդիկ, այդ թվում` 89-ամյա ծերունի:  Մասնակիցներից ոմանք օգտվել են օժանդակ միջոցներից:

Նա հավելել է, որ լողին մասնակցել են ոչ միայն «գաղափարական նուդիստները», այլեւ նրանք, որոնց համար մերկ լողը դարձել է «նոր կենսափորձ», գրում է NEWSru.com-ը:

Լողն սկսվել է Cobblers Beach լողափից եւ ավարտվել Սիդնեյի  նավահանգստում:

Աստրալիայում «ռեգբիի մերկ մրցաշարեր» պարբերաբար են անցկացվում, իսկ  «օվկիանոսային զանգվածային մերկ լողը» առաջին անգամն էր: