Վախճանվել է սովետա –ֆրանսիական լեգենդար ավիագնդի` «Նորմանդիա-Նեմանի»  անդամ Պիեռ Լորիյոնը: 94-ամյա Լորիյոնը մահացել է կիրակի, Կորսիկայում: Նրա հրաժեշտի արարությունը տեղի կուեննա առաջիկա օրերին Փարիզում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Լորիյոնը «Նորմանդիա-Նեմնաի» կազմում կռվել 1944թ. մարտից:  Մարտական սխրանքի համար նա արժանացել է մի շարք պարգեւների` Պատվո Լեգեոնի, Կարմիր Աստղի շքանշանների:

«Նորմանդիա –Նեմանը» Ֆրանսիայում ամենաշատ պարգեւներ ստացած գունդն է: Նրա օդաչուները կատարել են 5240 մարտական թռիչք ու իրականացրել ավելի քան 900 օդային մարտ, որոնցից հաղթական են դարձել 273-ը: Լորիյոնի մահվանից հետո  լեգենդար գնդից կենդանի են մնում եւս երկու անդամ`Ժան Սովաժն ու Գաել Տաբյուրեն: