Գիտնականների հետազոտությունների համաձայն, մարդկությունը ժամանակի ընթացքում աստիճանաբար կորցնում է մտավոր ընդունակությունները ու զգացմունքայնորեն առավել անկայուն է դառնում: Շատ գիտնականներ հիմարությունը կապում են օգտագործվող սնունդի հետ, հայտնում է Natural Society-ն:
Մասնավորապես, դոկտոր Ջերալդ Քրեթբրին` Սթենֆորդի համալսարանի գենետիկայի մասնագետը կարծում է, թե մարդկությունն անցնում է մտավոր անկման փուլով` անբարենպաստ գենետիկ մուտացիաների պատճառով:
«Վստահ եմ, որ եթե մեր մեջ հայտնվեր Ք.Ա. 1000 թվականներին ապրած որեւէ հին հույն, նա ավելի խելացի կլիներ, քան իմ բոլոր գործընկերները»,- պնդել է Քրեթբերին:
Natural Society-ն վերլուծել է եւ այլ պատճառներ, թե ինչու են մարդիկ հիմարանում, եւ դրանք հիմնականում կապված են սխալ սննդի հետ:




























