Ամերիկացի գիտնականները հասարակության ուշադրությունը հրավիրել են բջջային հեռախոսների օգտագործման հետ կապված եւս մեկ անհանգստացնող փաստի վրա: Պարզվել է, որ երեխաներն ավելի հաճախ են անգիտակցաբար պատասխանում SMS-հաղորդագրություններին, որոնք նրանք ստանում են քնի ժամանակ:
Այսինքն, լսելով հաղորդագրության ազդանշանը, երեխան ավտոմատ կերպով վերցնում է բջջայինն ու գրում պատասխան հաղորդագրությունը: Հիմնականում դրանք անիմաստ խորհրդանիշների հավաքածու են, սակայն լինում են դեպքեր, երբ դրանք հնարավոր է հասկանալ: Ավելին, երբեմն հաջողվում է դրանք նաեւ ուղարկել:
Մասնագետները մտահագություն են հայտնում երեւույթի առնչությամբ` նկատելով, որ քնի պարբերաբար խախտումենրը կարող են հանգեցնել հիվանդությունների, դեպրեսիայի, ազդում մտավոր կարողությունների վրա, հաղորդում է «Ռոսբալտը»:




























