«Շանթ» հեռուստաալիքն, ավանդույթի համաձայն, ինքնուրույն սկսել է Հայաստանի նախագահական ընտրությունների ընտրությունների ձայների հաշվարկը: Այս պահին հեռուստաալիքը հրապարակել է առաջին նախնական տվյալները Շիրակի եւ Սյունիքի մարզերի 32 ոչ մեծ գյուղերում գտնվող ընտրատեղամասերից ստացված արդյունքները: Դա կազմում է ընտրողների 0,5 տոկոսը:
Ըստ այդմ, գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել են ընտրողների 76 տոկոսը, երկրորդ տեղումՐաֆֆի Հովհաննիսյանն է` 22,1 տոկոս ձայներով: Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ստացել է 0,8 տոկոս քվե, իսկ Պարույր Հայրիկյանը` 0,5 տոկոս քվե:
Սպասվում է, որ մոտավորապես մեկ ժամից ԿԸՀ-ն կսկսի հրապարակել ընտրությունների արդյունքները:




























