Ընդհանուր առմամբ դատախազության թեժ գծով ստացվել են 20 զանգեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Նա նշեց, որ ահազանգերը եղել են տարբեր բնույթի` ընտրությունների հետ կապ չունեցող, ահազանգեր, որոնք առնչվոմ են ընտրություններին, բայց չեն պարունակում հանցագործության հատկանիշներ, եւ կային հանցագործության հատկանիշներ պարունակող:5 ահազանգ: Դրանք օրենքով սահմանված կարգով ուղարկվել են ոստիկանության ստորաբաժանմուններ` ուսումնասիրման:
Սոնա Տռուզյանը նշեց, որ այսօր հարուցվել է երկու քրեական գործ, մեկը` Շենգավիթում` մեկից ավելի անգամ կամ ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ, եւ երկրորդը` Էրեբունիում` ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ: Էրեբունի 9/02 տեղամասում քաղաքացին փորձել է քվեարկել Վիգեն Սարգսյանի անձնագրով:
Նա նաեւ նշեց, որ օրվա ընթացքում ընթացք է տվել 55 հաղորդման, դրանց թվում` լրագրողների եւ դիտորդների աշխատանքը խոչընդոտելու, լցոնման վերաբերյալ, այսինքն` «բոլոր այն հաղորդումները, որոնք պարունակել են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տեղեկություններ, ընթացք են տրվել եւ ստուգումների արդյունքների մասին պարբերաբար կտրվի տեղեկատվության»:




























