Այսօր` փետրվարի 18-ին լրատվության միջոցներով տեղեկատվություն էր տարածվել «Գալա» հեռուստաընկերության կայքի դեմ հաքերային հարձակման մասին:

Անհապաղ արձագանքելով լրատվամիջոցների ահազանգին՝ Հայաստանի ոստիկանության օպերատիվ խումբը ժամը 20.00-ի սահմաններում մեկնել է «Գալա» հեռուստաընկերություն՝ կատարվածի վերաբերյալ հայտարարություն վերցնելու:

Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանին առաջարկվել է գրավոր հայտարարություն տալ, ինչից նա հրաժարվել է:

Այդուհանդերձ, ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում «Գալա»-ի կայքի վրա կատարված հարձակման հանգամանքները պարզելու ուղղությամբ: