Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կայքում օնլայն ռեժիմով շարունակում է նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը: 23:15-ի տվյալներով, մշակվել են ձայների 1,42 տոկոսը: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.
1. Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյան – 68,9% (14862 ձայն)
2. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան –27,24% (5876)
3. որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյան – 1,48% (320)
4. «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան – 1,06% (229)
5. «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյան–0,8% (173)
6. «Ռադիո հայի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյան – 0,32% (70)
7. ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյան – 0,18% (39):





























