Փետրվարի 18-ին, ժամը 22.42-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի թիվ 14 շենքի 38-րդ բնակարանի բնակիչներ` 1960 թ. ծնված Կ. Վարդանյանը եւ 1984 թ. ծնված Լ. Ազիզյանը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: