Եմենի մայրաքաղաք Սանայի քաղաքային հրապարակում ռազմական օդանավ է ընկել: Վթարի ենթարկված  Սու-22-ի զոհ են դարձել օդաչուն եւ նվազագույնը վեց քաղաքացի:

Կործանիչը բախվել է Ազատության հրապարակի շինությանը: Այս հրապարակը երկու տարի առաջվանից դարձել է հակակառավարական ցույցերի էպիկենտրոն, հայտնում է Al Jazeera-ն:

Տուժածների եւ զոհերի հստակ թիվը դեռ չի նշվել: Չհաստատված տվյալներով` ռազմական օդանավն փորձնական թռիչք էր կատարում, եւ ինչպես հայտնում են մի քանի լրատվամիջոցներ` օդաչուն հասցրել է կատապուլտով դուրս նետվել, հաղորդում է  «Ուտրո.ռու»-ն:

Ըստ ՌԻԱ Նովոստիի` կատարվածի հետեւանքով, օդանավի ընկած տեղում հրդեհ է բռնկվել:

1970-ական թվականներին  մշակված Սու-22 օդանավը հանդիսնում է Խորհրդային  Սու-17-ի արտահանվող տարբերակը: Այն արտահանվել է տարբեր երկրներ, այդ թվում Եմեն: