Սերժ Սարգսյանի վերընտրումը Հայաստանի նախագահի պաշտոնում կապահովի ռուս-հայկական հարաբերությունների նպատակամղված զարգացումը եւ թույլ կտա պահպանել նախանշված վեկտորը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Այդ մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով եւ հայրենակիցների հետ կապերի գծով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:
Սլուցկին հիշեցրել է, որ Սարգսյանի կառավարման նախորդ տարիներին արձանագրվել է Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական գործընկերության բարձր մակարդակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Նա հույս է հայտնել, թե երկու երկրների հարաբերությունները կամրապնդվեն բոլոր ուղղություններով հետայսու եւս, իսկ Սարգսյանին կհաջողվի պահպանել նախանշված վեկտորը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:



























