Ռուսաստանի ԿԸՀ-ի պատվիրակությունը համարում է, որ Հայաստանում նախագահական ընտրություններն անցել են բարձր կազմակերպված մակարդակով, քվեարկության ընթացքում ոչ մեծ տեխնիկական թերությունները թույլ չեն տալիս կասկածել ընտրությունների արդյունքների վրա: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է Ռուսաստանի ԿԸՀ պատվիրակության ղեկավար, ԱՊՀ դիտորդական առաքելության անդամ Սերգեյ Դանիլենկոն:

«Ընտրություններն անցել են բարձր պրոֆեսիոնալ մակարդակով: Մենք ընդգծել ենք տեղամասային ընտրական հանձնաժողովների նախապատրաստության բարձր մակարդակը, որոնք ձեւավորվում են բոլոր խորհրդարանական կուսակցությունների պարտադիր մասնակցությամբ: Բայց, միաժամանակ, օրենքը նրանցից պահանջում  է օրենսդրության իմացության պարտադիր ատեստավորման անցկացում... Կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությունը թույլ է տալիս կասկածի տակ չդնել քվեարկության արդյունքները»,-ասել է Դանիլենկոն:

Նրա ներկայացմամբ` ԱՊՀ առավերության անդամները նշել են որոշակի թերություններ, բայց նրանք բոլորը տեխնիկական բնույթի են եղել:

Դանիլկոն ընդգծել է, որ իրեն հետաքրքիր է թվացել ընտրողների անձնագրերում ցնդող կնիքների կիրառումը: