Բրյուսելի օդանավակայանում, փետրվարի 18-ի երեկոյան, առեւանգված չմշակված ադամանդների արժեքը գնահատվում է 37 մլն եվրո: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է Անվերպենի համաշխարհային ադամանդային կենտրոնի AWDC) ներկայացուցիչ Քարոլին դե Ֆոլֆը:
Նրա ներկայացմամբ` խոսքը հիմնականում Անվերպենից ստացված քարերի մասին է: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ հանցագործները 350 մլն եվրոյի ոսկի եւ ադամանդներ են առեւանգել: Մամուլի փոխանցմամբ` գողացել են մոտ 10 կմ ադամանդ:
Հիշեցնենք, որ զինված ութ անձինք ներխուժել են Բրյուսելի օդանավակայանի թռիչքուղի եւ թալանել Ցյուրիխից ժամանած օդանավը, որից այդ պահին ադամանդներն էին տեղափոխում:
Հայտնի է, որ զինված անձինք օդանավակայանի հսկվող հատված էին մտել մինչեւ բրյուսելյան ժամանակով ժամը երեկոյան ութը: Կողոպեւտի ընթացքում ոչ մի կրակոց չի հնչել, բայց աղբյուրներից մեկը ենթադրում է, որ օդաչուին կամ վարորդին նշան բռնած են պահել, Diamonds.Net-ին վկայակոչելով՝ հայտնում է gazeta.ru-ն:
«Վեստի FM» ռադիոն հայտնում է, որ հարձակումը կատարվել է ամերիկյան Brink`s ընկերության զրահապատ բեռնատարի վրա՝ օդանավից 10 կգ ադամանդները բեռնաթափելիս:
Մեքենաներից մեկը՝ սպիտակ Mercedes-ը, որով փախել են կողոպտիչները, որոշ տվյալներով, ավելի ուշ հայտնաբերվել է: Մյուսը՝ Audi –ն, չի գտնվել: Իշխանությունները հրաժարվում են կատարվածը մեկնաբանելուց, բայց փետրվարի 19-ին մտադիր են մամուլի ասուլիս հրավիրել:




























