Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները զրկել են «Արդար Ռուսաստան» խմբակցության անդամ Օլեգ Միխեեւին պատգամավորական անձեռմխելիությունից: «Կողմ» են քվեարկել 297 պատգամավորներ, դեմ` 59-ը, եւս 4-ը ձեռնպահ են քվեարկել:
Միխեեւը կասկածվում է խարդախության եւ մի քանի բանկերի առջեւ վարկային պարտավորությունների չկատարման, նաեւ վոլգոգրադի մոտոշինական գորշարանի 14 օբյեկտների ապօրինի զավթման մեջ, գրում է «Իզվեստիան»:
Միխեեեւին պատկանող ընկերությունը վարկ է վերցրել բանկից եւ չի կատարել իր պարտավորությունները: Ինքը` Օլեգ Միխեեւը ողջ քննության ընթացքում իր մեղքը հերքել է: Նա բազմիցս հայտարարել է, թե իրեն անձեռնմխելիությունից զրկելու փորձը ճնշման ձեւ է, իսկ իր դեմ ներկայացված մեղադրանքները զուրկ են որեւէ հիմքից:




























