Հյուսիսային Օսիայի ԱԻՆ գլխավոր վարչության հանձնաժողովը` վրացական կողմի խնդրանքով այսօր` փետրվարի 19-ին, ժամը 13:00-ից փակել է ռուս-վրացական սահմանային «Վերին Լարսի» անցակետը: Պատճառը Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացումն է: Այս մասին հայտնել է Հյուսիսային Օսիայի ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Յուլյա Ստարչենկոն:
Նրա խոսքով` երթեւեկությունն այս ճանապարհով փակ կմնա մինչեւ հատուկ իրավիճակների հարցերով հանձնաժողովի հատուկ հանձնարարությունը, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Վերջին անգամ «Վերին Լարսի» անցակետը եղանակային պայմանների վատթարացման պատճառով փակվել էր փետրվարի 16-ին:




























