Հայաստանը Ռուսաստանի ամենաչգնահատված գործընկերն է հետխորհրդային տարածքում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Վլաչեսլավ Նիկոնովը` պատասխանելով լրագրողին հարցին, թե ինչու է այդ երկիրը կարեւոր ՌԴ-ի համար եւ ինչու հայ-ռուսական հարաբերությունները յուրահատուկ են Կովկասի համար: «Կովկասում Հայաստանը Ռուսաստանի գլխավոր գործընկերն է, ԱՊՀ-ի, ԵվրԱզԷս»-ի, ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանը վերջին տարիների ընթացքում ԱՊՀ միջուկի մեջ է եղել: Հայատանը կողմ է մեր երկրների ինտեգրման սերտացմանը: Հայաստանն աջակցում է Ռուսաստանին մի շարք միջազգային ծրագրերում»,-ասել է նա, հավելելով, որ ոչ մի նշան չկա, որ Սերժ Սարգսյանը փոխելու է իր մոտեցումները մեր երկրների հարաբերություններում:

«Նա բավական հետեւողականորեն կողմնակից է Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացման: Ցավոք, Մաքսային միությանը մասնակցելու եւ միասնական տնտեսական տարածք ձեւավորելու հարցը Հայաստանի համար ծայրահեղ բարդացված է, քանի որ մենք չունենք ընդհանուր սահման»,-մեկնաբանել է նա: