Հայաստանում ներտնային գազի սպառման համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացնող «ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ» ընկերությունը 2012 թվականի ընթացքում կատարել է 1 660 945 այցելություն ՝ 2011թ. 1 593 965 -ի դիմաց: Պլանային այցերը կատարվում են տարին երկու անգամ: Այդ մասին տեղեկացնում է «Հայռուսգազարդի» մամլո ծառայությունը:
Նշված ժամանակահատվածում փաստացի սպասարկվել է 1 176 187 բաժանորդ՝ կամ նախատեսվածի 99,6 տոկոսը:
39 889 բաժանորդ չի սպասարկվել՝ փակ դռների պատճառով:
Հիշեցնենք, որ 2013թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում բնական գազ է սպառում 638 551 բաժանորդ: 2012 թ. ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 12 840-ով:



























