Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր քննչական վարչությունը նախատեսել է այս տարվա գարնանը յուրատեսակ զենք փորձարկել, որը նախատեսված է լաբորատոր մկների վրա փորձարկումների համար:

Գլխավոր շտաբի տեղեկացված աղբյուրը «Իզվեստիային» հայտնել է, որ մկների փորձարկումները կկատարվեն հատուկ ծառայությունների շահերից ելներով:

«Մկները պետք է փոխարինեն շներին` պայթուցիկ սարքեր եւ զենք զինամթերք, ինչպես նաեւ փակ շինություններում մարդկանց հայտնաբերելու գործում»,-ասել է նա:
Աղբյուրը չի նշել փորձարկումների կատարման վայրը, սակայն նշել է, որ այս ոլորտում մկներին օգտագործում են նաեւ Իսրայելի բանակում: Այդ երկրում բազմաթիվ ահաբեկչություններ են կանխվել այդ մեթոդով: