Ռուսաստանի Ռոստովի մարզում տարեց տղամարդը անելանելի վիճակից ելնելով սպանել է իր ծանր հիվանդ կնոջը, ապա` ինքնասպան եղել: Երրորդ հարկի պատուհանից ցած ընկած մարմիններն անցորդները գտել են շենքի մոտ:
Տարեց զույգը ապրում էր Դոնի Ռոստով քաղաքի Կիրովի շրջանում: Նախնական տվյալներով` ողբերգությունը ընտանեկան կոնֆլիկտի արդյունք է եղել: 83-ամյա ծանր հիվանդ կնոջն ամենօրյա խնամք է պետք եղել, իսկ ամուսինն այլեւ դրա համար ուժ չի ունեցել:
Ճիշտ է, թոշակառուները նաեւ հարազատներ ունեն, բայց նրանք չեն օգնել ծեր զույգին: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ` ծերունին որոշել է արմատապես փոխել իրավիճակը եւ կնոջը դուրս է նետել պատուհանից: Այնուհետեւ, գիտակցելով, թե ինչ է արել, ինքն էլ է ցած նետվել: Երկուսն էլ տեղում մահացել են:




























