«Արի տուն» ծրագիրը 2013 թ. կմեկնարկի հունիսին եւ կշարունակվի մինչեւ սեպտեմբեր; ՀՀ սփյուռքի նախարարությունը ՀՀ կառավարության փետրվարի 21-ի նիստի հաստատմանն է ներկայացրել «Արի տուն» ծրագրի 2012 թ. համար նախատեսված ծրագիրը: Նշվել է, որ ծրագրի ընթացքում Սփյուռքի տարբեր տարածաշրջաններից 13-20 տարեկան մինչեւ 900 երիտասարդներ կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում: Նախատեսվում է նաեւ կազմակերպել «Արի տուն» ամառային ճամբար, ուր ծրագրի մասնակիցները կհյուրընկալվեն հայաստանցի իրենց հասակակիցների հետ: Ծրագրի յուրաքանչյուր փուլի տեւողությունը երկու շաբաթ է, որին չեն կարող մասնակցել «Արի տուն» ծրագրի նախորդ մասնակիցները: 2013 թ. ծրագիրը զուգահեռ կիրականացվի երկու տարիքային խմբերի` 13-16 եւ 17-20 տարեկանների համար, բայց կարող են նախատեսվել բացառություններ:
Նշենք, որ 2012 թվականին «Արի տուն» ծրագրին 8 փուլով մասնակցեց շուրջ 940 սփյուռքահայ երիտասարդ աշխարհի 30 երկրից:




























