ԱՄՆ-ի Թենեսի նահանգի 25-ամյա բնակչուհի Սամանտա Հարփերին սեփական երկու մանկահասակ երեխաների սպանության մեղադրանք են ներկայացրել:

2012թ. օգոստոսի 2-ին նա իր երկամյա դուստր Սավաննային եւ երեք տարեկան որդի Դենիելին թողել էր տան մոտ կայանած մեքենայում, ինքը մտել էր տուն եւ քնել: Երեք ժամ անց վերադառնալով երեխաների հետեւից` կինը նրանց մահացած էր գտել: Մեքենայի ներսում ջերմաստիճանը գերազանցել էր 38 աստիճանը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նրան մեղադրանք է ներկայացվել սպանության եւ ծնողական պարտականությունները չկատարելու մեջ: Հարփերի փաստաբան  Ջերալդ Մելթոնն առաջին լսման ժամանակ պատահածն անվանել է «ողբերգական պատահականություն»: