Փետրվարի 19-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Արարատյան փողոցի թիվ 70 շենքի մոտ բախվել է ճամփեզրին կայանված «ԿրԱԶ-6510» մակնիշի բեռնատարին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Ֆոլքսվագեն Պասսատ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























