Փետրվարի 19-ին, ժամը 14.00-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի  ավտոմեքենան Երեւանի Ազատության պողոտայում բախվել  է «Օպել» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ «Օպել»-ի վարորդը   մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: