Փետրվարի 19-ին, ժամը 23.10-ին,  Մարտունի-Վարդենիս ճանապարհի 4,5-րդ կմ-ին  «ՎԱԶ-21124»  մակնիշի ավտոմեքենան  դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: