Փետրվարի 18-ին, ժամը 21.30-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի (Նիվա) ավտոմեքենա Տավուշի մարզի Աչաջուր գյուղի վերջնամասում դուրս   է եկել ճանապարհի բանուկ մասից եւ ընկել ձորը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

NEWS.am-ի հավաստի տեղեկություններով վարորդը եղել է ոչ սթափ վիճակում: