Սանկտ Պետերբուրգում փետրվարի 19-ին ադրբեջանցիների զանգվածային ծեծկռտուքը վաղեմի հակամարտության արդյունք է եղել, որն երկու ընտանիքների միջեւ ծագել է Ադրբեջանի տարածքում: Այս մասին հայտնել է «Վեստի.ռու»-ն` վկայակոչելով ՌԴ ՆԳՆ Պետերբուրգի եւ Լենշրջանի Գլխավոր Վարչության հաղորդագրությունը: Ավելի վաղ հաղորդվել է, որ վարկածներից մեկի համաձայն, հակամարտության պատճառ է եղել կռվի մասնակիցների բիզնեսը:
ՌԴ ՔԿ Սանկտ Պետերբուրգի վարչությունում զանգվածային կռվի գործով քրեական գործ է հարուցվել` համաձայն ՌԴ ՔՕ «Խմբակային մահափորձ երկու կամ ավելի անձանց հանդեպ» հոդվածի:
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ի երեկոյան Դիմիտրով փողոցի 29 տան մոտ Ադրբեջանի քաղքացիների միջեւ զանգվածային ծեծկռտուք է եղել, որին մասնակցել է մոտ 30 մարդ: Ընդ որում նրանց կողմից կիրառվել են հրազենային եւ վնասվածքային զենքեր, դանակներ եւ բեյսբոլի փայտեր: Տարատեսակ վնասվածքներով եւ կոտրվածքներով հոսպիտալացվել են հինգ մարդ` 26-ից 55 տարեկան Ադրբեջանի քաղաքացիներ: Դեպքի վայրում ձերբակալվել է հակամարտության 15 մասնակից, եւս 13 հոգի ձերբակալվել է ավելի ուշ:
Այսպես` հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Ֆիզուլի Տագիեւը (1981 թվականին ծնված) եւ Վուգար Տագիեւը (1978 թվականին ծնված): Վուգար Տագիեւի ավտոմեքենայի սրահի խուզարկման ժամանակ հայտնաբերվել են երկու վնասվածքային ատրճանակ եւ հարթափող հրազեն:




























