Փետրվարի 18-ին կայացած ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու մասին դիմումներ կարող էին ներկայացվել համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ մինչեւ փետրվարի 19-ը` ժամը 18.00-ն: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ԿԸՀ-ն:

«Սահմանված ժամկետում թիվ 2, թիվ 3 եւ թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ստացել են 10 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին 4 եւ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու 47 դիմումներ են ստացել»,-ասված է հաղորդագրության մեջ: