«Որտե՞ղ են այդ 70-80 տոկոս ձայները, որոնց մասին պնդում էին նախագահի որոշ թեկնածուներ եւ մեղադրում մեզ, սոցիոլոգներին, հարցումները կեղծելու մեջ»: Այսօր` փետրվարի 20-ին, ասուլիսն այսպես սկսեց «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադրբեկյանը: Նրա խոսքով` վատ չէր լինի, եթե այդ թեկնածուները` Րաֆֆի Հովհաննիսյանը, Արամ Հարությունյանը եւ Պարույր Հայրիկյանը ներկա լինեին այստեղ լրագրողների հետ հանդիպմանը:

Անդրադառնալով տարբեր սոցիոլոգիական հարցումներին, որոնք կատարել են Gallup, TNC Opinion-ը, Ադրբեկյանը նշեց, որ նրանց կանխատեսումներն ավելի քան արդարացվել են, առաջատարը Սերժ Սարգսյանն է, երկրորդը` Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ նույն Ահարոն Ադիբեկյանը իր ասուլիսներից մեկում Րաֆֆի Հովհաննիսյանի համար կանխատեսել էր 21 տոկոս, այնինչ նա հավաքել է մոտ 37 տոկոս ձայն: Նույն ասուլիսում նա Սերժ Սարգսյանի համար կանխատեսել էր 72 տոկոս ձայն, այնինչ ընտրություններում նա հավաքել է 58 տոկոս:

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am