Փետրվարի 18-ին ՀՀ քաղաքացին իր ընտրական իրավունքի միջոցով հստակ ՈՉ է ասել գործող հանցավոր համակարգին: Նման բովանդակությամբ հայտւարարություն են տարածել մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ:
Հայտարարությունում, նաեւ ասվում է.
«Չնայած դրան այսօրվա հանցավոր համակարգը փորձում է քողարկել համատարած ընտրակեղծիքները: Միեւնույն ժամանակ միջազգային դիտորդական առաքելությունները փորձում են լեգիտիմացնել կեղծված ընտրությունները: Հաշվի առնելով վերոնշյալը՝ մենք, որպես ՀՀ ազատ, ակտիվ քաղաքացիներ, չենք ընդունում ԿԸՀ-ի հրապարակած արդյունքները եւ հայտարարում ենք, որ.
- մինչեւ վերջ պաշտպանելու ենք ՀՀ քաղաքացու ընտրելու իրավունքը եւ քվեն
- տեր կանգնելով այդ իրավունքին՝ չենք հանդուրժելու ցանկացած գործարք կամ պայմանավորվածություն հանցավոր համակարգի հետ
- իրականացնելու ենք ՀՀ ակտիվ քաղաքացիներին որոշումների ընդունման գործընթացներում ներգրավվելուն ուղղված գործողություններ»:




























