«Ժառանգություն» կուսակցության ամբողջ ընտրազանգվածը Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին չի քվեարկել: Այդ մասին այսօր՝ փետրվարի 20-ի մամուլի ասուլիսում հայտնել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանին են ընտրել նախկինում ՀՀԿ-ին ընտրողների 6 տոկոսը, ՕԵԿ-ի 29,4 տոկոսը, իսկ նախկինում 23 տոկոս «Ժառանգություն» ընտրողները այս անգամ նրա օգտին չեն քվեարկել:

 «Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նա հենվում է բոլոր քաղաքական ուժերի վրա՝ բացի Հայ ազգային կոնգրեսից:

Այդկերպ,  61%՝ ՀՀԿ-ից, 16 %՝ ԲՀԿ-ից, 10 %՝ ՀՅԴ-ից, 1,7% ՝ «Ժառանգություն», 25 %՝ ՕԵԿ-ից», - նշել է նա:

Պատասխանելով քվեարկության ընթացքում խախտումների վերաբերյալ մի քանի հարցերի՝ Ադիբեկյանն ասել է, որ կողմնորոշելը, կաշառքը, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից լցոնումները կենտրոնացված չեն եղել, այսինքն՝ միանգամայն հավանական է, որ նրանք պարզապես արջի ծառայություն են մատուցել:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am