Ռուսաստանյան լրատվամիջոցները շարունակում են հաղորդել մանրամասներ Սակտ-Պետերբուրգում ադրբեջանցիների միջեի զանգվածային ծեծկռտուքի վերաբերյալ, որ տեղի էր ունեցել փետրվարի 19-ի երեկոյան: Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, թե ադրբեջանական մի գյուղից սերվածները կռվել են ընտանիքների միջեւ հին թշնամության պատճառով:
Ինչպես նշում է «Ֆոնտանկա.ru»-ն, բախման համար պատճառ կարող էր դառնալ հարսանեկան ավանդույթների շուրջ անհամաձայնությունը: Պատճառը դարձել էր հարսանիքից առաջ հարսնացուի ավանդական առեւանգումը, որը զայրացրել էր աղջկա հարազատներին, ովքեր այլ ավանդույթների էին սովորել Ռուսաստանում:
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ի երեկոյան Դիմիտրով փողոցի 29 տան մոտ Ադրբեջանի քաղքացիների միջեւ զանգվածային ծեծկռտուք է եղել, որին մասնակցել է մոտ 30 մարդ: Ընդ որում նրանց կողմից կիրառվել են հրազենային եւ վնասվածքային զենքեր, դանակներ եւ բեյսբոլի փայտեր: Տարատեսակ վնասվածքներով եւ կոտրվածքներով հոսպիտալացվել են հինգ մարդ` 26-ից 55 տարեկան Ադրբեջանի քաղաքացիներ: Դեպքի վայրում ձերբակալվել է հակամարտության 15 մասնակից, եւս 13 հոգի ձերբակալվել է ավելի ուշ:




























