Թուրքիայի իշխող «Արադարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչեւ 1994 թվականը զբաղվել է ոսկու վաճառքով։
Թուրքական Habervaktim.com կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի ոսկերիչների պալատի կազմակերպած համաժողովի ժամամանակ հայտնի է դարձել, որ Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1993-1994 թվականներին Ստամբուլի Հասանքյոյ թաղամասում ոսկու վաճառքով է զբաղվել։
Ստամբուլի ոսկերիչների պալատի նախագահ Ալաադին Քամերօղլուն ցույց է տվել ժամանակին Էրդողանին տրված ոսկերչական իրերի վաճառքով զբաղվելու թույլտվությունը՝ շեշտելով, որ իր ցանկությունն է, որպեսզի Էրդողանը կանգնեցնի բանկերի կողմից ոսկու վաճառքով զբաղվելու գործընթացը։
Նշենք, որ 1994-ի մարտի 27-ին Էրդողանը ընտրվել էր Ստամբուլի քաղաքապետ։





























